Իսպանական «Ռեալ Սոսեիդադ» ակումբի ղեկավարությունը «Մանչեստր Յունայթեդի» ու «Էվերտոնի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին պատրաստվում է թիմը գլխավորելու առաջարկություն անելու: Շոտլանդացի մասնագետով հետաքրքրված են նաև Իտալիայում, սակայն ամենայն հավանականությամբ Մոյեսի ընտրությունը կկանգնի բասկյան ակումբի վրա, որը երկրի առաջնությունում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ «Էվերտոնում» ունեցած հրաշալի աշխատանքից հետ շոտլանդացի մարզչին հրավիրեցին «Մանչեստր Յունայթեդ»՝ համոզված լինելով, որ նա արժանի փոխարինող կլինի լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնին, սական Մոյեսը չարդարացրեց հույսերը, և ակումբի ղեկավարությունը հարկադրված եղավ վաղաժամկետ հրաժարվել նրա ծառայություններից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ